
Ռուսաստանը չի քննարկել Ուկրաինայում չինացի խաղաղապահների հնարավոր ներգրավումը. Պեսկով
Ռուսաստանը չի քննարկել չինացի խաղաղապահների ներգրավման հնարավորությունը Ուկրաինայի հակամարտության կարգավորման համատեքստում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև նոր հեռախոսազրույց դեռ նախատեսված չէ, սակայն անհրաժեշտության դեպքում այն կարող է օպերատիվ կազմակերպվել։
Ավելի վաղ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միջազգային անվտանգության կենտրոնի փորձագետ, «Վատֆոր» նախագծի համահիմնադիր Դմիտրի Ստեֆանովիչն ընդգծել էր, որ Ուկրաինայում երրորդ երկրների խաղաղապահ առաքելությունը կարող է ընդունելի լինել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի համար։ Նրա կարծիքով՝ ամենակայուն տարբերակներից մեկը կարող է լինել ՄԱԿ-ի հովանու ներքո գործող զորակազմը։