
Փաշինյանը ՀՅԴ-ի նկատմամբ հիվանդագին կեցվածք ունի. Մուրադ Փափազյան
Կարծեմ Նիկոլ Փաշինյանը Դաշնակցության նկատմամբ հիվանդագին կեցվածք ունի. ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովի մեկնարկին ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը:
«Այսինքն` Դաշնակցությունը տեսնում է ամեն տեղ, դաշնակցության գաղափարախոսությունը տեսնում է բոլոր կուսակցությունների գաղափարախոսության մեջ: Այսինքն՝ այնքան հիվանդագին է, որ Դաշնակցությունն ինքն է խաղի կենտրոնում դնում: Կարծեմ, որ ինքը պետք է մտածի, թե ինչպես կկարողանա ինքը իբր վարչապետ պաշտպանել Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը այսօրվա դժվար միջազգային մթնոլորտում: Բավական է, որ պատանու պես վարվի, այսինքն՝ վարչապետը պետք է իր կեցվածքը պատասխանատու կեցվածք լինի։ Ինքը անպատասխանատու է»,-ասել է նա:
ՀՅԴ Բյուրոյի ֆրանսահայ անդամը նշել է, որ երբ 2018-ին Հայաստանի ժողովուրդը որոշեց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է լինի Հայաստանի վարչապետը,Դաշնակցությունը հարգեց այս որոշումը:
«Փաշինյանը մեզ առաջարկեց կառավարության մասն դառնալ, մենք ընդունեցինք, որպեսզի ծառայենք Հայաստանին, ծառայենք պետականության»,-ասել է նա:
Խոսելով Փաշինյանի՝ Փարիզ կատարած այցի մասին, Մուրադ Փափազյանը նշել է, որ վարչապետը 25-30 հոգու է ընտրել հանդիպման համար, իսկ դաշնակցականները հրավիրված չեն եղել:
«Սրահում կար 30 անձ, որից 25-ը հայերեն չէին հասկանում, ուրեմն չհասկացան, երբ Փաշինյանը Ցեղասպանության մասին այդպես խոսեց և հարցականի տակ դրեց: