03 Ապր
2025
11.3° c ԵՐԵՎԱՆ
6.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կրակոցներ Մոսկվայի մարզի «Красный Кит» առևտրի կենտրոնում․ կան տուժածներ

Կրակոցներ Մոսկվայի մարզի «Красный Кит» առևտրի կենտրոնում․ կան տուժածներ

Հրաձգություն է տեղի ունեցել Մոսկվայի մարզի «Красный Кит» առևտրի կենտրոնում։

Նախնական տվյալներով` կա երեք տուժած։ Առևտրի կենտրոնի այցելուներին տարհանել են։

Ականատեսների խոսքով՝ այցելուներից մեկի մոտ եղել է սև արկղ, նրան կանգնեցրել են անվտանգության աշխատակիցները, ինչից հետո վիճաբանություն է սկսվել, և տղամարդը կրակել է տրավմատիկ ատրճանակից:

Դեպքի վայր են ժամանել շտապօգնության աշխատակիցները և իրավապահները: Հաղորդվում է, որ այցելուներն արդեն վերադառնում են առևտրի կենտրոն, իսկ խանութները շարունակում են աշխատանքը:

Ռազմագերիներ