03 Մար
2025
4.2° c ԵՐԵՎԱՆ
-1.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ փոխնախագահը խափանել է ԱՄՆ–Ուկրաինա գործարքը․ Politico

ԱՄՆ փոխնախագահը խափանել է ԱՄՆ–Ուկրաինա գործարքը․ Politico

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը ցանկացել է տապալել Վաշինգտոնի և Կիևի միջև հազվագյուտ հողային մետաղների գործարքը՝ Դոնալդ Թրամփի վարչակազմում ուկրաինամետ լոբբին թուլացնելու համար․ հայտնում է Politico թերթը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Արտաքին քաղաքականության հարցերով հանրապետական փորձագետը թերթին ասել է, որ Վենսը, հավանաբար, փորձել է խափանել Սպիտակ տանը ռեսուրսային փաստաթղթի ստորագրումը:

ԱՄՆ փոխնախագահը հասկացել է, որ համաձայնագիրը կուժեղացնի ուկրաինամետ լոբբին Թրամփի վարչակազմում։

«Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին խայծը կուլ տվեց։ Զելենսկին մինչև ուրբաթ չէր գիտակցում օգտակար հանածոների գործարքի կարևորությունը, դա կարևոր է ոչ թե հանքանյութերի պատճառով, այլ անհրաժեշտ էր Թրամփին՝ քաղաքական հաղթանակ տանելու համար»,- ասել է նա։

Սպիտակ տանը բանակցությունների տապալումից հետո Զելենսկին խոստովանել է, որ ուկրաինական հանքարդյունաբերության ձախողված գործարքի ապագան այժմ կախված է ԱՄՆ-ից։