
ՌԴ-ն կեղծ լուրեր է տարածում, թե Ուկրաինան հրահրում է ադրբեջանա-հայկական հակամարտություն․ Ուկրաինայի ՊՆ
Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը (HUR) հերքել է ռուսական աղբյուրների տեղեկությունն, ըստ որի՝ HUR-ը նպատակ ունի բռնկել կամ աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված բախմանը։
«Ապատեղեկություն տարածողները դա «արդարացնում են»՝ նշելով, որ Ադրբեջան-Հայաստան նոր պատերազմը կստիպի Ռուսաստանին բացել «երկրորդ ճակատ»՝ նոսրացնելով իր բանակը և օգուտ բերելով Ուկրաինային», – նշվել է հայտարարության մեջ։
Ընդգծվել է, որ այս տեղեկատվական օպերացիան նպատակ ունի վարկաբեկել Ուկրաինան և լարել նրա կապերը Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ հիմնականում ծառայելով Ռուսաստանին։ Ինչպես նշվել է, «ապատեղեկությունն ակտիվորեն տարածվում է Telegram-ի ալիքներով» և հայկական լրատվամիջոցներում։