
ԵՄ-ում մտավախություն ունեն, որ ԵՀ ղեկավարը կօգտվի ճգնաժամից՝ իր ազդեցությունն ուժեղացնելու համար․ Politico
ԵՄ մի շարք երկրներ, Ուկրաինայի հարցով առաջիկա գագաթնաժողովի ֆոնին, մտավախություն ունեն, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կարող է օգտվել դաշինքում ստեղծված ճգնաժամից՝ ընդլայնելու Բրյուսելի լիազորությունները և ուժեղացնելու իր ազդեցությունը. գրում է Politico թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
«Ազգային մայրաքաղաքներում մտահոգություն կա, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կօգտագործի ճգնաժամը Բրյուսելի լիազորությունները նոր ոլորտներում ընդլայնելու և ազգային կառավարությունների վրա իր ազդեցությունը մեծացնելու համար», – գրել է թերթը:
Ըստ ԵՄ բարձրաստիճան դիվանագետներից մեկի՝ պաշտպանությունը հիմնականում մնում է դաշինքի երկրների պատասխանատվությունը: Պարբերականի համաձայն, մասնավորապես, Լեհաստանն ու Ֆինլանդիան ցանկանում են պաշտպանել իրենց ռազմարդյունաբերական համալիրը լիազորություններն ընդլայնելու ԵՀ-ի փորձերից։ «Լեհաստանը հստակ պատկերացում ունի, որ ցանկանում է դա անել Հանձնաժողովից դուրս», – հրատարակությանը հայտնել է մեկ այլ աղբյուր։
ԵՀ ղեկավարն ավելի վաղ հայտարարել էր, որ մարտի 6-ին Ուկրաինայի հարցով ԵՄ գագաթնաժողովում կներկայացնի պաշտպանական կարողությունների ամրապնդման ԵՄ ռազմավարությունը։ Bloomberg-ը հայտնել է, որ ԵՄ-ը մտադիր է հարյուրավոր միլիարդ եվրո հատկացնել պաշտպանության լրացուցիչ ֆինանսավորման համար, ինչը ներառում է բյուջեի կանոնների փոփոխություն, հնարավոր համատեղ ֆինանսավորում և առկա միջոցների վերաբաշխում։ Փետրվարի սկզբին Politico-ն գրել էր, որ ԵՄ-ը դժգոհ է այն փաստից, որ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մեծ ազդեցություն ունի դաշինքի արտաքին քաղաքականության վրա։