
Այս տղան խաղաղություն չի ուզում, քանի դեռ վայելում է ԱՄՆ-ի աջակցությունը․ Թրամփը՝ Զելենսկիի մասին
Այս տղան խաղաղություն չի ուզում, քանի դեռ վայելում է ԱՄՆ-ի աջակցությունը․ սոցիալական ցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նկատի ունենալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին․
«Զելենսկիի հայտարարությունը, թե պատերազմի ավարտը շատ հեռու է, ամենավատն է, որ նա կարող էր անել։ ԱՄՆ-ն չի համակերպվելու դրա հետ։
Այս տղան խաղաղություն չի ուզում, քանի դեռ վայելում է ԱՄՆ-ի աջակցությունը։ Եվրոպան էլ ուղղակի հայտարարում է, որ չի կարողանա գլուխ հանել առանց ԱՄՆ-ի։ Սա ՌԴ-ի դեմ ուժի ցուցադրության լավագույն տարբերակը չէ։ Ի՞նչ են մտածում, ընդհանրապես», – գրել է Թրամփը։