
ՌԴ-ն կփորձի մեղմել ԱՄՆ-ի և Իրանի միջև առկա լարվածությունը. Արթուր Խաչիկյան
Ռուսաստանը կփորձի մեղմել լարվածությունը Միացյալ Նահանգների և Իրանի միջև. ABC media–ի հետ զրույցում ասել է միջազգայնագետ Արթուր Խաչիկյանը։
Խաչիկյանը նշել է, որ ՌԴ–ն կհամոզի Իրանին գնալ զիջումների։
«Իհարկե ՌԴ–ում կփորձեն միջնորդ ներկայացնել, որպեսզի խաղաղ ձևով այս հարցը լուծվի, այսպիսով պահպանելով Իրանի ազդեցությունը, իրենց ազդեցությունը տարածաշրջանում։ Իրանը կարող է գոնե խաղաղ ձևով լուծել այս հարցը՝ առանց պատերազմի: Իրանը պիտի գնա որոշ զիջումներիч միջուկային ծրագրի առումով և խոստանա չօգնել «Հեզբոլլահին», ՀԱՄԱՍ-ին և միջինարևելյան այլ պրոքսի խմբերին։ Թե ինչ է լինելու պաղեստինցիների հետ, պարզ չէ։ Իսրայելը չի ընդունում երկու պետության գաղափարը։ Ե՛վ Իսրայելը, և՛ Թրամփը հանդես են գալիս Պաղեստինի ոչնչացման ծրագրով։ Դա դժվար կլինի լուծել»,-ասել է Խաչիկյանը։
Միջազգայնագետի խոսքով՝ Ուկրաինայի օրինակը ցույց է տալիս, թե ինչ է լինում այն պետությունների հետ, ովքեր հույս են դնում Արևմուտքի խոստումների վրա և հակամարտություն են սկսում իրենց հարևանների հետ։
«Իրանի դեպքում այդպես չէ, Արևմուտքը, Միացյալ Նահանգները և Իսրայելը Իրանի թշնամիներն են, տասնյակ տարիներ Իրանը համարել են իրենց գլխավոր թշնամին։ Հիմա ուղղակի Իրանը հնարավորություն ունի առանց ռազմական առճակատման լուծել իր հարցերը, գոնե ժամանակավորապես։ Նա, երևի, կօգտվի այդ հնարավորությունից, հարցը այն է, թե ինչ են պահանջելու Միացյալ Նահանգները և Իսրայելը»,-ասել է նա։