
ԱՄՆ-ն ու Ուկրաինան Էր Ռիադում կքննարկեն ռուս-ուկրաինական վեցամսյա զինադադարի հնարավորությունը
Հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի հանդիպման օրակարգում կլինի հակամարտության կարգավորման գործարքը և վեցամսյա զինադադարը․ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը։
«Մենք այժմ քննարկում ենք ուկրաինացիների հետ հանդիպում կազմակերպելու հնարավորությունը Էր Ռիադում կամ նույնիսկ հնարավոր է Ջիդայում, ուստի քաղաքը կարող է փոխվել, բայց դա կլինի Սաուդյան Արաբիան, և ես կարծում եմ, որ գաղափարը խաղաղության համաձայնագրի հիմքը դնելն է՝ 6-ամսյա հրադադարի տեսքով», – ասել է Վիտկոֆը։