09 Մար
2025
17.4° c ԵՐԵՎԱՆ
6.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հարավային Սուդանում ՄԱԿ-ի ուղղաթիռ է գնդակոծվել. կան տասնյակ զոհեր

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի ուղղաթիռ է գնդակոծվել. կան տասնյակ զոհեր

Հարավային Սուդանի Նասիր քաղաքից զինվորներին տարհանող ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության ուղղաթիռը ենթարկվել է գնդակոծության, ինչի հետևանքով զոհվել է անձնակազմի անդամներից մեկը, ինչպես նաև  այլ անձինք․ հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի առաքելությանը։

ՄԱԿ-ի Հարավային Սուդանի առաքելության ղեկավար Նիկոլաս Հեյսոմը դատապարտել է կատարվածը՝ նշելով, որ հարձակումը կարող է համարվել ռազմական հանցագործություն։

«Հարձակումը ՄԱԿ-ի խաղաղապահների ուղղությամբ անընդունելի է։ Մենք կոչ ենք անում անցկացնել մանրակրկիտ հետաքննություն՝ մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար»,-հայտարարել է Հեյսոմը։

Հարավային Սուդանի տեղեկատվության նախարարը լրագրողներին տեղեկացրել է, որ մահացել է «մոտ 27» զինվորական։ Զոհվածների թվում է նաև ՄԱԿ-ի անձնակազմի անդամը:

ՄԱԿ-ի առաքելությունը Հարավային Սուդանում (UNMISS) գործում է 2011 թվականից և կոչված է պաշտպանելու խաղաղության գործընթացը երկրում՝ կանխելով զինված բախումներն ու աջակցելով տեղահանված բնակչությանը։

Ռազմագերիներ