
Սիրիայում երկօրյա ջարդերի և բախումների հետևանքով 1000-ից ավելի մարդ է զոհվել
Ավելի քան 1000 մարդ, այդ թվում՝ 745 քաղաքացիական անձ է սպանվել Սիրիայի նոր կառավարության և Ասադի հավատարիմ գրոհայինների միջև երկու օրվա բախումների հետևանքով. այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայում գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական կենտրոն» կառույցը, փոխանցում է Associated Press-ը։
Հաղորդվում է, որ 745 խաղաղ բնակիչներ ենթարկվել են մահապատժի, սպանվել են նաև կառավարական անվտանգության ուժերի 125 աշխատակից և Ասադի 148 կողմնակից։