31 Մայ
2025
30.1° c ԵՐԵՎԱՆ
21.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սպասելի էր, անակնկալի չեկանք. Հովիկ Աղազարյանը խոսել է իր նկատմամբ քրեական հետապնդման մասին

Սպասելի էր, անակնկալի չեկանք. Հովիկ Աղազարյանը խոսել է իր նկատմամբ քրեական հետապնդման մասին

Մամուլից եմ տեղեկացել, որ իմ նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. ABC media-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Մի քանի ամիս է՝ ես և փաստաբանս սպասում էինք, որ նման մի գործ լինելու է, անակնկալ չէր մեզ համար»,-նշեց Աղազարյանը։

Հարցին, թե ի՞նչ էպատրաստվում անել, պատգամավորը պատասխանեց՝ ապրել, պաշտպանվել։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր Դատախազ Աննա Վարդապետյանը մտնելու է ԱԺ՝ պատգամավորներ Հովիկ Աղազարյանին և Տարոն Մարգարյանին անձեռնամխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնելու համար։ ԱԺ նախագահն էլ համաձայնություն է տվել նրանց նկատմամբ քրեական հետապնդում հայտարարելու վերաբերյալ։ Պատգամավորները մեղադրվում են մի քանի հոդվածներով՝ կոռուպցիայից մինչև խոշոր չափի գումարների հափշտակում ու պաշտոնեական դիրքի չարաշահում։

 

Ռազմագերիներ