18 Ապր
2025
7.1° c ԵՐԵՎԱՆ
1.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պակիստանում գրոհայինները  սպառնում են սպանել  առևանգված գնացքի ուղևորներին․ կառավարությունը գործողություններ է նախաձեռնում

Պակիստանում գրոհայինները սպառնում են սպանել առևանգված գնացքի ուղևորներին․ կառավարությունը գործողություններ է նախաձեռնում

Պակիստանում «BLA» «Բելուջիստանի ազատագրական բանակ հակակառավարական խմբավորման գրոհայինները գրավել են «Jaffar Express» ուղևորատար գնացքը, որն ուղևորվում էր Քվետայից Փեշավար և պատանդ են վերցրել ուղևորներին, տեղեկացնում է Reuters-ը։

Ինքնասպանության գոտիներ կրող զինյալները նստած են ուղևորների կողքին, ովքեր պատանդ են պահվում գնացքում, դա խոչընդոտում է փրկարարական աշխատանքներին, իսկ հարձակվողների կողմից նշված վերջնաժամկետի ավարտը մոտենում է, ժամկետը լրանալուց հետո նրանք սպառնացել են սկսել սպանել մարդկանց։

Կառավարությունը տեղեկացրել է, որ գնացքի 400 ուղևորներից 190-ին հաջողվել է փրկել։

Խումբը սպառնացել է սկսել պատանդների մահապատիժները, եթե իշխանությունները չկատարեն իրենց պահանջները 48-ժամյա վերջնաժամկետում, այն է՝ ազատ արձակել բալուջիստանցի քաղաքական բանտարկյալներին, ակտիվիստներին և անհետ կորած անձանց, որոնց, ըստ նրանց, առևանգել է զինվորականությունը։ Խումբը նշել է, որ  ժամանակի կեսն արդեն անցել է։

Ռազմագերիներ