
Ռուսիո պատրիարք Կիրիլը Սուրբ Զատկի առթիվ շնորհավորել է Գարեգին Բ-ին ու Արամ Ա-ին
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Սուրբ Զատկի առթիվ շնորհավորել է Հռոմի Ֆրանցիսկոս պապին, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, Ղպտի պատրիարք Թավադրոս Բ-ին, Սիրիայի Պատրիարք Իգնատիոս Եփրեմ Բ-ին և այլ եկեղեցիների առաջնորդների:
Նա հիշեցրել է, որ այս տարվա քրիստոնեական գլխավոր տոնակատարության՝ Քրիստոսի հարության (Զատկի) տոնակատարությունը բոլոր դավանանքների համար այս օրն է համընկել։
«Այս պայծառ օրերին մենք հատուկ զգացումով գովաբանում ենք Աստծուն, ով մեզ վերակենդանացրեց Հիսուս Քրիստոսի Հարությամբ մեռելներից դեպի կենդանի Հույս, և մենք ձգտում ենք խոսքով և գործով վկայել մերձավորներին և հեռավորներին հավատքի փոխակերպող զորության մասին: Մաղթում եմ ձեզ հոգևոր և մարմնական ամրություն, խաղաղություն, բարօրություն և օգնություն հարություն առած Տիրոջից՝ հետագա բարձր և պատասխանատու ծառայության համար»,– նշել է պատրիարք Կիրիլն իր շնորհավորական ուղերձում:
Պատրիարք Կիրիլն իր ուղերձում շնորհավորել է նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին, ասորիների կաթողիկոս-պատրիարքին, Մարոնացի Պատրիարք Բեշարա Բուտրոսին, ԱՐ-Ռայի կաթողիկոսին, Արևելքի կաթողիկոսին և այլն: