
Որևէ պաշտոնի չեմ հավակնում, մանդատս վերցնում եմ․ Սարիկ Մինասյան
Մասնակցելու ենք ավագանու բոլոր նիստերին, որոնք առնչվում են քաղաքի բնականոն զարգացմանը․ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Գյումրու նախկին քաղաքապետ Սարիկ Մինասյանը։
«Ունենալով 14 մանդատ՝ կարող ենք հրավիրել արտահերթ նիստեր, ներկայացնել մեր օրակարգը։ Մենք գյումրեցիներից չենք խռովում, ծառայում ենք մեր քաղաքին և մեր բնակչությանը»,-նշել է Մինասյանը։
Լրագրողի հարցին, թե արդյոք ընդհանուր հայտարարի են եկել կոմունիստների հետ, Մինասյանը պատասխանել է՝ չգիտի ինչպես է հնարավոր ընդհանուր հայտարարի գալ կոմունիստների հետ, պարզապես անիմաստ է համարում ընտրություններին ցուցադարաբար դեմ քվեարկելը։
«Այդքան շատ ծանոթ չեմ իրենց, հոկտեմբերիկ էլ չեմ եղել, պատիվ չեմ ունեցել, հոկտեմբերիկ լինելու, բայց անիմաստ դեմ քվեարկել հանձնաժողովի նախագահի կամ տեղակալի, պոպուլիզմ է կամ ցուցադրություն, որին ես դեմ եմ, մարդիկ հանձնաժողովների մեր նախագահներին կողմ են քվեարկել, այդ հանձնաժողովները, համատեղ նախագահ, տեղակալ, անդամներ, բոլորս միասին աշխատելու ենք»,-ասել է նա։
Անդրադառնալով հետագա քաղաքական զարգացումներին՝ Մինասյանն ընդգծել է, որ արտահերթ ընտրությունների օրակարգը շարունակում է մնալ տեսադաշտում, սակայն միայն այն դեպքում, երբ քաղաքային ներկա իշխանության ներսում լուրջ ճաքեր առաջանան։ սկսվեն լուրջ ճաքեր։
«Որևէ պաշտոնի չեմ հավակնում․ մանդատս վերցնում եմ», –ասել է նա։