
Քոչարյանի պրագմատի՞զմը, թե՞ Սարգսյանի ռադիկալիզմը․ կկարողանա՞ ընդդիմությունը կոնսոլիդացվել, թե՞ հաղթողը կրկին Փաշինյանը կլինի․ EADaily
Հայկական ընդդիմադիր ճամբարի առաջատար ուժը, որն ունի երկրորդ ամենամեծ խմբակցությունը հանրապետության խորհրդարանում, բաց է քաղաքական համախոհների հետ միավորվելու համար։ Այս մասին անցյալ ամսվա վերջին ուսանողների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի նախկին նախագահ, «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Անդրկովկասյան երկրի նախկին ղեկավարը վերջին ամիսներին հաճախ չի հայտնվում հանրության առաջ։ Որոշակի պահերին տեղական մեկնաբանները, այդ թվում՝ ընդդիմության ներկայացուցիչները, նույնիսկ մեղադրում էին Ռոբերտ Քոչարյանին՝ պասիվության և ներքաղաքական գործընթացներից միտումնավոր անտարբերության համար։ Ինչպես կարելի է հասկանալ, «Հայաստան» դաշինքի առաջնորդի ներկայիս ակտիվացման նշանները պայմանավորված են մոտեցող խորհրդարանական ընտրություններով, որոնք նախատեսված են անցկացնել հաջորդ տարվա հունիսին. գրել է EADaily-ին։
Ինչպես ենթադրել է կայքը, հանրապետության երկրորդ նախագահի կողմից իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության և նրա առաջնորդ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարում միասնական ճակատ ձևավորելու պատրաստակամությունն արձագանք է նրա իրավահաջորդի՝ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ավելի վաղ արած հայտարարություններին։ Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ «ժամանակն է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու» և ակնարկել, որ իր ղեկավարած նախկին իշխող Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) որոշակի ծրագիր ունի Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները։
«Այսպիսով՝ նախընտրական շրջանում ընդդիմադիր ճամբարում դաշինք կազմող անդամների ավելցուկային թիվը կարող է դաժան կատակ խաղալ Փաշինյանի և նրա խորհրդարանի առաջատար քաղաքական հակառակորդների հետ։ Փաստորեն՝ Քոչարյանը հրավիրել է այլ ընդդիմադիր կուսակցություններին և խմբերին միանալ «Հայաստան» դաշինքին, փոխանակ մեկ դրոշի ներքո քաղաքական միավորների լայն ճակատ ձևավորելու ծրագրեր մշակելու։ Այդպիսի լայն դաշինքի առանձին ստորաբաժանումները «կխեղդեն» իրենց մյուս իրավիճակային գործընկերներին՝ իրենց չափազանց ցածր վարկանիշների և հայ ընտրողների ճնշող մեծամասնության կողմից համառ մերժման պատճառով», – գրել է կայքը՝ հավելելով, որ Հայաստանում նույնիսկ ձևավորվել է յուրօրինակ ներքաղաքական երևույթ, կարելի է նույնիսկ ասել՝ օրինաչափություն. քանի դեռ Սերժ Սարգսյանն է ՀՀԿ-ի և ընդհանրապես «մեծ քաղաքականության» ղեկին, Նիկոլ Փաշինյանը ոչնչից վախենալու բան չունի և կարող է վստահորեն հուսալ հանրապետության ղեկը վերստին իր ձեռքն առնելու համար։
Հոդվածվում շեշտվել է, որ Սերժ Սարգսյանի հակառեյտինգը շարունակում է մնալ չափազանց բարձր, ինչը խրախուսում է գործող վարչապետին և միևնույն ժամանակ շփոթեցնում նախընտրական դաշինքներում ՀՀԿ-ի բոլոր պոտենցիալ գործընկերներին։ Ռոբերտ Քոչարյանն այս դեպքում բացառություն չէ, ընդհակառակը, նա ավելի շուտ վերոնշյալ երևույթի հաստատումներից մեկն է։ Սակայն, հանրապետության երկրորդ նախագահի հակառեյտինգը նույնպես բարձր է, և սա լուրջ զսպող գործոն է մյուս ընդդիմադիր ուժերի համար՝ «Հայաստան» դաշինքի շարքերը համալրելու ճանապարհին՝ ընտրություններից առաջ։
Ռոբերտ Քոչարյանի՝ ապրիլի 27-ի ելույթը կարող է դիտվել որպես նրա առաջիկա ընտրարշավին մասնակցելու դիմումի հաստատում. ենթադրում է պարբերականը։ Այն փաստը, որ նա մտադիր չէ հեռանալ մեծ քաղաքականությունից, հաստատել է երկրի երկրորդ նախագահը դեռևս այս տարվա փետրվարին՝ իր մամուլի ասուլիսի ժամանակ՝ ընդգծելով, որ իր ղեկավարած քաղաքական միավորումը զգալի մասնակցություն կունենա բոլոր ընտրական գործընթացներին՝ թե՛ կանոնավոր, թե՛ արտահերթ։
Այսպիսով՝ Ռոբերտ Քոչարյանը հավատարիմ է մնում «Հայաստան» դաշինքի դրոշի ներքո այլ ընդդիմադիր ուժերի ներգրավման գծին։ Եթե այս «առավելագույն ծրագիրը» անիրագործելի լինի, ապա կարելի է ենթադրել, որ կձևավորվեն ամենապրագմատիկ դաշինքներ՝ իրենց ընտրական գործունեության համար բացառապես «աշխատող բանաձևով»։
Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի դաշնակիցները շատ ավելի արմատական են Նիկոլ Փաշինյանի կառավարության նկատմամբ, քան՝ Ռոբերտ Քոչարյան քաղաքական միավորման։ Մինչ Հանրապետական կուսակցությունը կոչ է անում արդյունավետորեն կանխել Նիկոլ Փաշինյանի և նրա կուսակցության մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին, «Հայաստան» դաշինքը սա չի համարում իշխող կուսակցության դեմ պայքարի իրատեսական օրակարգ։
«Սերժ Սարգսյանի արմատականությունը չի հասկացվում պրագմատիկ Ռոբերտ Քոչարյանի կողմից։ Խորհրդարանը կանոնավոր կամ արտահերթ ընտրությունների շրջանակից դուրս բերելու հարցի դրվելն ինքնին նեղացնում է ընդդիմության օրակարգը փողոցային պայքարի ձևաչափով։ Սակայն այսօր երկրում «հեղափոխական իրավիճակի» նշաններ չկան։ Եվ դրանք քիչ հավանական է, որ հայտնվեն 2026 թվականի ընտրություններից առաջ մնացած ժամանակահատվածում։ Այդ դեպքում՝ տեսականորեն, քոչարյանական պրագմատիզմը պետք է գերազանցի Սարգսյանի ռադիկալիզմին և հանգեցնի ընդդիմության առողջ կոնսոլիդացիայի։ Հակառակ դեպքում, Փաշինյանը կրկին հաղթանակ կտանի «մոտեցումների և ընկալումների» այս անհաշտությունից», – եզրափակել է EADaily-ին։