06 Մայ
2025
20.3° c ԵՐԵՎԱՆ
11.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Առանց որևէ նախապայմանի պատրաստ ենք աջակցել իմպիչմենթի գործընթացին. «Պատիվ ունեմ»

Առանց որևէ նախապայմանի պատրաստ ենք աջակցել իմպիչմենթի գործընթացին. «Պատիվ ունեմ»

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունն առանց որևէ նախապայմանի պատրաստ է աջակցել վարչապետի անվստահության գործընթացին․ պատասխանելով Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին նամակին՝ գրել են խմբակցության պատգամավորները:

«Վերահաստատում ենք, որ այս պահին իշխանափոխության հասնելու ամենահավանական եղանակը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է։

Գործընթացն ավելորդ քաղաքական նկրտումներով չբարդացնելու համար հայտարարում ենք, որ այս պահին չունենք վարչապետի թեկնածու։

Մեր պատրաստակամությունն ենք հայտնում առանց որևէ նախապայմանի քննարկել թեկնածուի հարցը և նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց»,- ասվում է հայտարարությունում։

Ռազմագերիներ