
Եգիպտոսն ու Քաթարը մերժել են Գազայում օգնության մատակարարման պատասխանատվությունն Իսրայելին փոխանցելու առաջարկը
Եգիպտոսը և Քաթարը, որոնք Միացյալ Նահանգների հետ միասին միջնորդներ են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման և իսրայելական կողմի միջև Գազայի հատվածում կարգավորման վերաբերյալ անուղղակի բանակցություններում, պնդում են, որ անկլավի բնակչությանն ուղարկված մարդասիրական օգնության մատակարարումն ու բաշխումը վերահսկեն ամերիկացի ներկայացուցիչները, այլ ոչ թե՝ Իսրայելը. այս մասին հաղորդում է Maan գործակալությունը։
Տեղեկության համաձայն՝ արաբ միջնորդները «տեղեկացրել են Միացյալ Նահանգներին, որ մերժում են Գազայում մարդասիրական օգնության մատակարարման և բաշխման պատասխանատվությունն Իսրայելին փոխանցելու վերաբերյալ առաջարկը»։ Խորհրդակցություններն այժմ կենտրոնացած են այն բանի վրա, որ «Միացյալ Նահանգները ունենա հանրավորություն վերահսկելու մարդասիրական մատակարարումների հոսքը դեպի Գազա և դրանց բաշխումն անկլավի ներսում»։