18 Մայ
2025
29.3° c ԵՐԵՎԱՆ
19.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գազայի հարավում հայտնաբերել են ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից Մուհամեդ Սինվարի մարմինը

Գազայի հարավում հայտնաբերել են ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից Մուհամեդ Սինվարի մարմինը

Գազայի հատվածի հարավում գտնվող թունելներից մեկում հայտնաբերվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման առաջնորդներից մեկի՝ Մուհամեդ Սինվարի մարմին․ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Al Hadath հեռուստաալիքը։

Աղբյուրների տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նախկին ղեկավար Յահյա Սինվարի եղբոր ու ևս 10 գրոհայինների մարմինները հայտնաբերվել են Խան Յունիս քաղաքի տակ գտնվող թունելում:

ՀԱՄԱՍ շարժումն այս տեղեկությունը դեռ չի մեկնաբանել։

Ռազմագերիներ