18 Մայ
2025
29.2° c ԵՐԵՎԱՆ
20.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վատիկանում սկսվել է Հռոմի նոր պապ Լեո XIV-ի գահակալման արարողությունը (տեսանյութ)

Վատիկանում սկսվել է Հռոմի նոր պապ Լեո XIV-ի գահակալման արարողությունը (տեսանյութ)

Վատիկանում սկսվել է Հռոմի նոր պապ  Լեո  XIV-ի գահակալման արարողությունը։

Գահակալում է կոչվում Հռոմի պապի պաշտոնավարման սկսման արարողությունը, որն անցկացվում է Սուրբ Պետրոսի հրապարակում։ Արարողությունից առաջ նոր Հռոմի պապը՝ Լեո  XIV-ը (Ռոբերտ Պրեւո), շրջել է հրապարակով ավտոմեքենայով և ողջունել հավատացյալներին։ Այնուհետև նա մատուցել է պատարագ Սուրբ Պետրոսի տաճարի դամբարանում։

Գահակալման արարողությանը մասնակցել են բազմաթիվ համաշխարհային առաջնորդներ, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Իսպանիայի և Բելգիայի թագավորները՝ Ֆիլիպ VI-ը և Ֆիլիպը։ Ռուսաստանից արարողությանը ներկա է գտնվել մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան։

Ռազմագերիներ