12 Հնս
2025
29.3° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Պատիվ ունեմ» խմբակցությունը չի աջակցի Էդմոն Մարուքյանի թեկնածությանը

«Պատիվ ունեմ» խմբակցությունը չի աջակցի Էդմոն Մարուքյանի թեկնածությանը

ՀՀ Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը որոշել է չմիանալ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի ներկայացրած վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի առաջադրման գործընթացին. Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

«ՀՀ Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներս, վերահաստատելով ս.թ. մայիսի 6-ին մեր արտահայտած պատրաստակամությունն առանց նախապայմանների քննարկել վարչապետի թեկնածուի հարցը ու նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, որոշում ենք կայացրել չմիանալ ՀՀ ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի ներկայացրած վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի առաջադրման գործընթացին:

Ներկայացվող թեկնածուն իր քաղաքական հետագծով ոչնչով չի տարբերվում գործող կառավարիչներից և նույնչափ կրում է մեր երկրի ծանր իրավիճակի պատասխանատվությունը։

Այլ կերպ ասած՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է Նիկոլ Փաշինյանին «Նիկոլ Փաշինյան 2»-ով փոխարինելու գործընթացին, հետեւաբար՝ թեկնածուի հետ հանդիպման անհրաժեշտություն չենք տեսնում։

Այնուամենայնիվ, թեկնածու առաջադրած պատգամավորները մեր որոշման հետ կապված հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող են դիմել «Պատիվ ունեմ» խմբակցությանը», – գրել է պատգամավորը:

 

Ռազմագերիներ