22 Մայ
2025
27.3° c ԵՐԵՎԱՆ
16.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լավրովը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը նպաստել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ՌԴ ԱԳՆ

Լավրովը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը նպաստել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների ժամանակ հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունն՝ աջակցելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այս մասին նշվել է Լավրովի՝ Երևան կատարած աշխատանքային այցից հետո Ռուսաստանի դիվանագիտական առաքելության տարածած հայտարարության մեջ։

«Հաստատվել է Ռուսաստանի պատրաստակամությունը շարունակել աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ հիմնված Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին կնքված եռակողմ համաձայնագրերի ամբողջության վրա», – նշել է նախարարությունը։ Ռուսաստանի ԱԳՆ-ն նշել է, որ կողմերը համաձայնել են ակտիվացնել ջանքերը՝ «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի ներուժն իրացնելու համար, որը նախատեսված է Հարավային Կովկասի խնդիրների լուծումը տարածաշրջանի պետությունների և նրանց մերձավոր հարևանների կողմից ապահովելու համար։ Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակներում համագործակցությունը, ՄԱԿ-ում և այլ միջազգային ֆորումներում աշխատանքի համակարգումը։ Այցի ընթացքում Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը հանդիպումներ է ունեցել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Արտահայտվել է փոխադարձ հանձնառություն՝ ամրապնդելու քաղաքական և միջգերատեսչական երկխոսությունը, բացահայտելու Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության ներուժը, ինչը կնպաստի փոխըմբռնման աճին և կողմերից յուրաքանչյուրի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի լուծումների որոնմանը։ Ընդգծվել է պատմական հիշողության պահպանման մոտեցումների ընդհանրությունն, այդ թվում՝ Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության համատեքստում», – նշել է նախարարությունը։

Երեք տարվա ընդմիջումից հետո Երևան է ժամանել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա վերջին անգամ  2022 թվականի հունիսի 9-ին էր հանդիպել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին ու ու մասնակցել է ՀԱՊԿ արտգործնախարարների նիստին։ Փաշինյանին հանդիպել էր դրանից մեկ տարի առաջ:

ՌԴ արտգործնախարարն իր աշխատանքային այցը սկսել է «Մայր Հայաստան» հուշարձանի անմար կրակի մոտ ծաղկեպսակ դնելով։ Հետո հայ գործընկերոջ հետ առանձնազրույց է ունեցել ԱԳՆ շենքում: Ավելի ուշ ասուլիս է տվել ու պատասխանել լրագրողների հարցերին ու դիտարկումներին:

Ռազմագերիներ