
Աշխատում ենք Պուտինի և Զելենսկիի հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ. Ուկրաինայի արտգործնախարար
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիհան չի բացառել, որ առաջնորդների՝ նախագահ Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի մակարդակով հանդիպումը կարող է լինել ընդլայնված ձևաչափով. փոխանցում է Интерфакс-Украина գործակալությունը:
«Մենք նույնպես աշխատում ենք երկրների առաջնորդների մակարդակով հանդիպուման վրա՝ Ուկրաինայի նախագահ Զելենսկու և Պուտինի միջև։ Չնեք բացառում նաև, որ այս հանդիպումը կարող է լինել ընդլայնված ձևաչափով. կցանկանայինք, որ նախագահ Թրամփը միանար դրան», – ասել է Սիբիհան լրագրողների հետ զրույցի ժամանակ։
Նախարարը հավելել է, որ Ուկրաինան շարուանկում է պնդել, որ Եվրոպան պետք է լինի հնարավոր բանակցությունների լիիրավ կողմ։