
Արմեն Գրիգորյանը չի մասնակցի Անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի մայիսի 27-29-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում անցկացվելիք՝ Անվտանգության հարցերով պատասխանատու բարձր ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպմանը․ այս մասին հայտնել են խորհրդի գրասենյակից` պատասխանելով «Արմենպրես»-ի հարցմանը։
«Մայիսի 28-ին, Հանրապետության տոնին նվիրված միջոցառումներին մասնակցելու պատճառով, ՀՀ ԱԽ քարտուղարը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք հանդիպմանը»,- տեղեկացրել են ԱԽ գրասենյակից։
Փոխարենը ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հանդիպմանը Հայաստանը կներկայացնի ՌԴ-ում ՀՀ դեսպանը։