30 Մայ
2025
25.3° c ԵՐԵՎԱՆ
18.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ցուցարարները Թել Ավիվում մտել են Նեթանյահուի կուսակցության շտաբ-բնակարան

Ցուցարարները Թել Ավիվում մտել են Նեթանյահուի կուսակցության շտաբ-բնակարան

Թել Ավիվում կառավարության դեմ բողոքի ցույցն ավարտվել է անկարգություններով: Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայության տվյալներով՝ հասարակական կարգը խախտելու համար ձերբակալվել է 62 մարդ։

Մայիսի 28-ի երեկոյան ցուցարարները հավաքվել են  Թել Ավիվի կենտրոնում՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցության տեղական շտաբ-բնակարանի մոտ:

Նեթանյահուի հակառակորդները, որոնք դեմ են պատանդների ազատ արձակման վերաբերյալ բանակցություններին, նրա վերաբերմունքին և պահանջում են բոլոր առևանգվածների անհապաղ ազատ արձակում, իրենց հետ տարել են լուսարձակ, որով կուսակցության շենքի վրա լուսավորել են Կատարի մեծ դրոշը, հաղորդում է The Times of Israel-ը: Այնտեղ արաբերենով և եբրայերենով գրված է եղել՝ «Կատարի դեսպանատունը Իսրայելում»: Սա ազդանշան էր Նեթանյահուի օգնականների հետ կապված սկանդալային հետաքննությանը, որոնք կասկածվում են Կատարի իշխող շրջանակների հետ կապեր ունենալու համար, որի հետ Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ չունի։

Ցուցարարները փակել են «Լիկուդ» կուսակցության շենքին հարակից փողոցների երթևեկությունը, փորձել են կրակ վառել և բախվել իրավապահ մարմինների աշխատակիցների հետ։ Ցուցարարների մի խումբ կարողացել է մտնել շենք:

Ոստիկանությունը անկարգությունների վերածված գործողությունը հայտարարել է անօրինական, բռնի ուժով դուրս է բերել բոլոր ցուցարարներին և ցրել հանրահավաքը։ Ըստ ոստիկանության մամուլի ծառայության՝ ամբոխը ցրելու ժամանակ վիրավորվել է երկու ոստիկան, որոնցից մեկը կոտրել է ձեռքը։

Ռազմագերիներ