05 Հնս
2025
24.2° c ԵՐԵՎԱՆ
15.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հնդկաստանի և ՀՀ-ի միջև նորաստեղծ ռազմավարական գործընկերությունը Նյու Դելիի ավելի լայն աշխարհաքաղաքական խաղի մաս է․ EADaily

Հնդկաստանի և ՀՀ-ի միջև նորաստեղծ ռազմավարական գործընկերությունը Նյու Դելիի ավելի լայն աշխարհաքաղաքական խաղի մաս է․ EADaily

Հնդկաստանը մեծացնում է Հայաստանին զենքի վաճառքն, ինչը, ըստ Ասիայի վերլուծաբանների, Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի միջև աճող ռազմավարական դաշինքին հակազդելու ավելի լայն ջանքերի մի մասն է։ Եռակողմ գործընկերությունն, իր ուժեղ ռազմական և քաղաքական բաղադրիչներով, մարտահրավեր է նետել Նյու Դելիի տարածաշրջանային շահերին. գրել է EADailyին։

Ինչպես նշվել է, Հնդկաստանի և Հայաստանի միջև պաշտպանական կապերը կայուն կերպով զարգանում են 2020 թվականից ի վեր՝ Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո, ինչը պայմանավորված է նրանց ընդհանուր ռազմավարական շահերով և Երևանի աստիճանական հեռանալով Մոսկվայից, որը մինչև վերջերս Հարավային Կովկասի հանրապետության գրեթե միակ ռազմական մատակարարն էր։ Հնդիկ վերլուծաբանները նշում են, որ այս տեղաշարժն ընդգծում է Եվրասիայում ի հայտ եկող ավելի խորը աշխարհաքաղաքական մրցակցությունը, որտեղ «դաշինքներն ավելի ու ավելի են վերաձևավորվում» ՌուսաստանՈւկրաինա շարունակվող հակամարտության և այլ տարածաշրջանային դիմակայությունների ֆոնին։

Թուրքիան և Ադրբեջանն անմիջապես աջակցություն են հայտնել Պակիստանին, այն բանից հետո, երբ Հնդկաստանն անցյալ ամիս սկսեց «Սինդուր» գործողությունը։ Դա Հնդկաստանի համար ամրապնդել է անհրաժեշտությունը՝ հակազդելու թուրքադրբեջանապակիստանյան դաշինքին՝ ուժեղացնելով ռազմական կապերը Հայաստանի հետ։

«Հնդկաստանի հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ այնքան էլ լավը չեն», – նշել է «Indic Researchers Forum» վերլուծական կենտրոնի ավագ խորհրդական Ռաջան Քոչարը՝ հավելով, որ «Հայաստանին զենքի վաճառքը, հավանաբար, չի ազդի նրանց հետ մեր հարաբերությունների վրա»։

Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ Հնդկաստանը նախատեսում է Հայաստանին մատակարարել «Ակաշ-1Ս» միջին հեռահարության հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակը՝ 2022 թվականին ձեռք բերված համաձայնագրի համաձայն, ինչպես նաև հարվածային համակարգերի բավականին լայն տեսականի, այդ թվում՝ հեռահար հրետանային թնդանոթներ և «Պինակա» բազմակի կրակող հրթիռային համակարգեր։

Ինչպես նշվել է, Հնդկաստանը դարձել է Հայաստանի զենքի հիմնական մատակարարը։ Ավելին, Անդրկովկասյան հանրապետությունը դարձել է հնդկական արտադրության առանձին զենքի և ռազմական տեխնիկայի առաջին օտարերկրյա գնորդը։

Լոնդոնում բնակվող անկախ քաղաքական վերլուծաբան Քրիս Բլեքբըրնը Հոնկոնգում գործող South China Morning Post թերթի հոտ զրույցում նշել է, որ Հնդկաստանի կողմից ՀՀին զենքի վաճառքը, «կարծես թե, ուղղակի պատասխան է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Պակիստանին վերջերս ցուցաբերած աջակցությանը և Հայաստանին զինող երկրների հասցեին նրա քննադատությանը»։

Այնուամենայնիվ, Բլեքբըրնը կարծում է, որ Ռուսաստանը, հավանաբար, չի առարկի Հնդկաստանի կողմից Հայաստանի հետ պաշտպանական կապերի ամրապնդմանը։

Ամեն դեպքում, Հնդկաստանի և Հայաստանի միջև կայունորեն ամրապնդվող պաշտպանական կապերը, նրանց նորաստեղծ ռազմավարական գործընկերությունը, Նյու Դելիում դիտվում են որպես միջուկային զենք ունեցող հարավասիական հսկայի ավելի լայն աշխարհաքաղաքական խաղի մաս, որը շատ ավելի լայն է, քան պարզապես Երևանի պաշտպանական կարողությունների ամրապնդումը: Այն թույլ է տալիս Հնդկաստանին ընդլայնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում, որտեղ այն բախվում է Ադրբեջանին աջակցող թուրքական և պակիստանյան մրցակիցների դիմադրությանն՝ այդպիսով ամրապնդելով Նյու Դելիի դիրքերը որպես Եվրասիայում խոշոր խաղացող: Այն նաև ավելի մեծ շեշտադրում է կատարում ՀյուսիսՀարավ տրանսպորտային միջանցքի կարևորության վրա, որը նպատակ ունի Հնդկաստանը Հայաստանի և Իրանի միջոցով կապել Եվրոպայի և Ռուսաստանի հետ:

Ռազմագերիներ