13 Հնս
2025
22.3° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սեյրան Օհանյանը հրապարակել է խմբակցության բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները Նիկոլ Փաշինյանին իմպիչմենթի ենթարկելու համար

Սեյրան Օհանյանը հրապարակել է խմբակցության բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները Նիկոլ Փաշինյանին իմպիչմենթի ենթարկելու համար

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հրապարակել է ֆրակցիայի բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները՝  Փաշինյանին անվստահություն հայտնելու համար՝ նշելով, սակայն, որ դրանք բավարար չեն.

«Սրանք «Հայաստան» խմբակցության բոլոր 28 պատգամավորների ստորագրություններն են, որոնք, բավարար չեն իմպիչմենտի գործընթացը սկսելու համար։

Մանիպուլյացիաների փոխարեն հարկավոր է ուժերը կենտրոնացնել ՔՊ և անկախ պատգամավորների ստորագրությունները ստանալու ուղղությամբ։

Մեր ստորագրությունների հրապարակումից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավորների թիրախավորման արշավի շարունակության դեպքում, կարծում ենք՝ այլևս բոլորը կարող են եզրահանգումներ իրականացնել գործընթացի իրական նպատակների վերաբերյալ», – գրել է նա:

Ռազմագերիներ