13 Հնս
2025
34.1° c ԵՐԵՎԱՆ
27.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քրեական ոստիկանությունը ձերբակալել է Արթուր Վանեցյանին պայմանագրային հիմունքներով ծառայություն մատուցող պահնորդական ծառայողներին

Քրեական ոստիկանությունը ձերբակալել է Արթուր Վանեցյանին պայմանագրային հիմունքներով ծառայություն մատուցող պահնորդական ծառայողներին

Քրեական ոստիկանությունը ձերբակալել է Արթուր Վանեցյանին պայմանագրային հիմունքներով ծառայություն մատուցող պահնորդական ծառայողներին. այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը.

«Քրեական ոստիկանությունը նորից նույն կեղծ պատրվակով, ապօրինի զենք կրելու սուտ կասկածանքով ձերբակալել է պահնորդական ծառայողների, որոնք պայմանագրային հիմունքներով ծառայություն են մատուցում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին:

Հիմա ի՞նչ, հիմա էլ նո՞ր ոստիկանապետին պիտի մի քանի անգամ բացատրենք, որ այդ տղաների մոտ ապօրինի ոչինչ չկա, ոչ զենք եւ ոչ էլ այլ որեւէ բան:

Նոր ոստիկանապետին առաջարկում եմ մտածել այն մասին, որ մի օր իրեն էլ Նիկոլը դուրս կշպրտի ծառայությունից ու ինքն էլ նախկինի նման կփախնի ԱՄՆ», – գրել է նա:

Ռազմագերիներ