18 Հնս
2025
18.1° c ԵՐԵՎԱՆ
9.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Էֆենդի Փաշինյանը ոգևորվել է անմահի պես. Մարգարիտա Սիմոնյան

Էֆենդի Փաշինյանը ոգևորվել է անմահի պես. Մարգարիտա Սիմոնյան

RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի մասին հայտարարությունները՝ նշելով, որ նա «անմահի պես խիզախացել է»։

«Էֆենդի Փաշինյանը, որը ձևանում է, թե բոլոր հայերի պահապանն է, այս պահին Հայաստանում փորձում է ձերբակալել բոլոր հայերի իրական պահապան Սամվել Կարապետյանին հայերի հոգևոր առաջնորդ Գարեգին II կաթողիկոսի հետ հանդիպման համար։ Ոգևորվել է անմահի պես», – գրել է Սիմոնյանն իր Telegram ալիքում։

Նա նաև հրապարակել է Փաշինյանի խոսքերը ձերբակալության մասին. «Հայաստանը և նրա օրենքները Կալուգայի գյուղ չեն։ Հուսով եմ՝ պետության համը կմնա ձեր բերանում»։ «Տե՛ս հա, հանկարծ ինչ-որ տհաճ բան չհայտնվի քո բերանում», – գրել է Սիմոնյանը՝ մեկնաբանելով Փաշինյանի խոսքերը։

Ռազմագերիներ