18 Հնս
2025
28.2° c ԵՐԵՎԱՆ
20.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իշխանության պահպանման մոլուցքը վտանգում է պետության հիմքերը․ Հակոբյան

Իշխանության պահպանման մոլուցքը վտանգում է պետության հիմքերը․ Հակոբյան

Հայաստանի իշխանությունները հետևողականորեն կազմաքանդում են Հայաստանի Հանրապետությունը․ այս մասին գրել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։

«Միակ նպատակը իշխանությունը ժամ ավել պահելու մոլուցքն է: Ցանկացած անձ կամ ինստիտուտ, ով խոչընդոտում է կամ կարող է խոչընդոտել այս հրեշավոր ծրագրին, ենթարկվում է հնարավոր որևէ «կարմիր գիծ» չճանաչող հարձակման:

Այս նույն ձեռագրի դրսևորումն է «խռխռացող» արշավը Սամվել Կարապետյանի դեմ:

Իմ աջակցությունն եմ հայտնում Սամվել Կարապետյանին, ով իր նվիրումը Հայաստանին ու հայ ժողովրդին ապացուցել ու ապացուցում է տասնամյակների իր գործունեությամբ: Վստահ եմ, որ մեր հանրությունը շատ հստակ տեսնում և պատկերացնում է` ում՝ ով կամ ինչ լինելը»,- գրել է Հակոբյանը։

Ռազմագերիներ