19 Հնս
2025
19.4° c ԵՐԵՎԱՆ
9.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նախ՝ լուծեք Ձեր հարցերը Ուկրաինայում, հետո նոր զբաղվեք Մերձավոր Արևելքով. Թրամփը մերժել է Պուտինի միջնորդությունը իրանա-իսրայելական կոնֆլիկտում

Նախ՝ լուծեք Ձեր հարցերը Ուկրաինայում, հետո նոր զբաղվեք Մերձավոր Արևելքով. Թրամփը մերժել է Պուտինի միջնորդությունը իրանա-իսրայելական կոնֆլիկտում

Թրամփը մերժել է Պուտինի առաջարկը՝ միջնորդել իսրայելա-իրանական հակամարտությունում․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում վերջինս միջնորդական ծառայություններ է առաջարկել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության կարգավորման համար:

Թրամփի խոսքով՝ այս առաջարկը մերժվել է։ ԱՄՆ նախագահը պատասխանել է Պուտինին՝ նախ լուծեք Ձեր սեփական խնդիրները։

«Վլադիմիր, եկեք նախ կարգավորենք Ռուսաստանի հետ կապված իրավիճակը։ Եվ դրանից հետո Դուք կարող եք գործ ունենալ Իրանի հետ», – ասել է Թրամփը։

Ռազմագերիներ