19 Հնս
2025
19.4° c ԵՐԵՎԱՆ
9.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում ազգային մեծ բարերար և Եկեղեցու նվիրյալ զավակ Տիար Սամվել Կարապետյանին․ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ

Մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում ազգային մեծ բարերար և Եկեղեցու նվիրյալ զավակ Տիար Սամվել Կարապետյանին․ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ

Ռումինիայի հայոց Թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդական տեղապահ, Բալկանյան երկրների Հայրապետական Պատվիրակ  Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանի հայտարարությունը․

«Հանուն Ռումինիայի ,Բուլղարիայի Հայոց թեմերի և Բալկանյան երկրների Հայրապետական Պատվիրակության հոգևորականների

Մտահոգ սրտով հետևում ենք մեր հայրենիքում ընթացող ամոթալի իրադարձություններին։ Տարածաշրջանային լարվածության և մեր երկրի առջև ծառացած լուրջ մարտահրավերների պայմաններում անընդունելի են ՀՀ կառավարության կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի  և իրենց Մայր Եկեղեցու պահպանության ու պաշտպանության դիրքերում կանգնած երևելի հայորդիների նպատակային թիրախավորումն ու վարկաբեկումը։

Մենք մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում ազգային մեծ բարերար և Եկեղեցու նվիրյալ զավակ Տիար Սամվել Կարապետյանին, ով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու շահերը պաշտպանելու համար ենթարկվում է քաղաքական հետապնդումների: Մենք մեր թեմի ու հավատացյալ ժողովրդի անունից կոչ ենք անում ՀՀ իշխանություններին և իրավապահ մարմիններին՝ անհապաղ դադարեցնել քաղաքական հետապնդումներն ու բռնաճնշումները Տիար Սամվել Կարապետյանի նկատմամբ:

Արհեստականորեն նախաձեռնված այս «նախանձախնդիր արշավը» հղի է կործանարար հետևանքներով, որովհետև անզեն աչքով անգամ տեսանելի են վարչախմբի բուն նպատակներն ու ցանկությունները, որոնց այլ բան չի մնում խորհուրդ տալ, քան հիշեցնել ավետարանական խոսքերը.« Ձեզանից ով անմեղ է, թող առաջինը ինքը քար գցի…»

(Հովհաննես 8։7)»։

Ռազմագերիներ