
Կարապետյանի հետապնդումը Հայ Առաքելական եկեղեցուն աջակցելու պատճառով քողարկում է. փորձագետ
Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ազգայնացնելու Հայաստանի իշխանությունների ծրագրերը ևս մեկ քայլ են դեպի Երևանը Մոսկվայից հեռացնելը: Կարապետյանի հետապնդումը Հայ Առաքելական եկեղեցուն աջակցելու համար կարող է միայն պատրվակ լինել նրա բիզնեսը խլելու համար. РИА Новости-ի հետ զրույցում հայտնել է Հարավային Կովկասի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Միխայլովը։
«Փաշինյանը շարունակում է Ռուսաստանից հեռանալու իր կուրսը։ Այսպիսով՝ Կարապետյանի հետապնդումը «Էլեկտրական ցանցեր»-ը վերահսկողության տակ առնելու փորձ է։ Նրանք փորձում են աննկատ, օգտագործելով Արևմուտքի աջակցությունը, զավթել ռուսական ակտիվները և հետապնդել ռուս գործարարներին», – նշել է Միխայլովը։
Փորձագետը նաև ենթադրել է, որ Կարապետյանի հետապնդումը Հայ Առաքելական եկեղեցուն (ՀԱԵ) աջակցելու պատճառով ավելի շատ քողարկում է․
«Նրանք ուզում են սակարկել, օրինակ, էլեկտրաէներգիայի գնի մեծ բոնուսների համար կամ ստանալ որոշ գերիշխող ակտիվներ, ավելի մեծ թվով բաժնետոմսեր որոշակի ձեռնարկություններում, որտեղ գերակշռում են Ռուսաստանի շահերը», – եզրափակել է Միխայլովը։