20 Հնս
2025
33.4° c ԵՐԵՎԱՆ
25.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եկեղեցու շուրջ մոբիլիզացիան է Փաշինյանը փորձում կանխել՝ Սամվել Կարապետյանին կալանավորելով․ Տիգրան Աբրահամյան

Եկեղեցու շուրջ մոբիլիզացիան է Փաշինյանը փորձում կանխել՝ Սամվել Կարապետյանին կալանավորելով․ Տիգրան Աբրահամյան

Իրանում տեղի ունեցողը մտահոգիչ է, այնտեղից ժամանակավորապես ՀՀ եկող քաղաքացիներին պետք է ջերմ ընդունելության արժանացնել. ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբկացության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր ճեպազրույցի ընթացքում։

«Իրանում բացի փոխադարձ հարվածներից, մտահոգիչ է Իրանի հոգևոր առաջնորդի և նախագահի վերաբերյալ տարածվող լուրերը։ Իրան-Իսրայել հակամարտությունը ուղիղ սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը։ Սա կարող է տարածաշրջանում նոր ու անվերահսկելի իրադրություն բերել` ընդլայնելով հակամարտության սահմանները։ Մտահոգիչ է նաև Իրանի միջուկային օբեկտներին հարվածելու վերաբերյալ հայտարարությունները, որոնք ևս անմիջականորեն սպառնում է Հայաստանին։ Սա, բնականաբար, ծայրահեղ է դարձնելու վիճակը։ Այս հակամարտությունը չունի պատերազմական լուծում, պետք է բանակցությունների շուրջ կարգավորել»,- ասել է Աբրահամյանը։ 

Խոսելով ներքաղաքական հարցերի մասին`պատգամավորն անդրադարձել է Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ-ի դիմաց, ակցիա իրականացնող անհետ կորածների ծնողներին։ 

«Անհետ կորածներին գտնելուն հարցով ամբողջ ընթացքում զբաղվել է Արմեն Աբազյանը, նաև, որոշ դեպքերում, իր անձնական երաշխավորման պայմաններում։ Այս մարդիկ ունեն մեկ հարց` ո՞վ է շարունակելու Աբազյանի գործը,  ո՞վ է այս պահին պատրաստ պատասխանելու իրենց հարցերին։ 

Ցավոք, երկու-երեք օր է՝ այդ մարդկանց հարցին որևէ պատասխան չի տրվում»,- ասել է Աբրահամյանը։ 

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ տեղյակ չէ, թե ինչ էր պլանավորել Սամվել Կարապետյանը, բայց նա աջակցություն է հայտնել եկեղեցուն։ Սատարել է նաև խոսքով։ 

«Այն, որ սա քաղաքական հետապնդում է, ակնհայտ է, բայց չեմ կարող ասել՝ ինչ նպատակներ ու ծրագրեր ունի Կարապետյանը։ Փաստ է մի բան, որ եկեղեցին ունի մեծ վարկանիշ և հեղինակավոր անձնանց սատարում եկեղեցուն, բնականաբար, իշխանության համար մեծ վտանգ է առաջացնում։ Այդ իսկ պատճառով փորձում են հնարավորինս շուտ կանխել եկեղեցու շուրջ մոբիլիզացիան։ Սա արդյունք չի տալու»,- նշել է Աբրահամյանը։

Ռազմագերիներ