
Քննիչն անգամ չգիտի՝ ինչու են վկա-կասկածյալի կարգավիճակ տվել Էլիզաբեթ Պետրոսյանին. փաստաբանը ABC Media-ին մանրամասներ է հայտնել
Նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի կինը՝ Էլիզաբեթ Հակոբյանը այսօր ՔԿ կանչվել է վկայի կարգավիճակով։ Կոմիտե ներկայանալուց հետո կարգավիճակը փլխվել է՝ վկա-կասկածյալի. ABC Media-ի հետ զրույցում ասել է Պետրոսյանի փաստաբան Մերի Սաֆարյանը։
«Մենք մինչ այս պահը չգիտենք՝ ի՞նչ գործում են վկայի-կասկածյալի կարգավիճակ տվել Էլիզաբեթ Պետրոսյանին։ Քննիչին հարցրել եմ, խնդրել՝ փաստացի ներկայացնել՝ ի՞նչ գործում են կասկածում, ասել է՝ քիչ ինֆորմացիայի է տիրապետում և չգիտի։ Մենք անգամ չգիտենք՝ օրինակ Էլիզաբեթին կասկածում են ենթադրյալ հանցագործությունը դրդելու՞, կազմակերպելու՞, թե՞ այլ քայլ կատարելու համար»,- ասել է Սաֆարյանը։
Նրա խոսքով՝ առգրաված հեռախոսները չեն վերադարձրել, իսկ խուզարկությունից հետո ոչինչ չեն հայտնաբերել։