27 Հնս
2025
26.2° c ԵՐԵՎԱՆ
11.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայկական եկեղեցին դարձել է ՀՀ իշխանությունների ձեռքով Արևմուտքի հարձակումների նոր թիրախ. սերբ գրող

Հայկական եկեղեցին դարձել է ՀՀ իշխանությունների ձեռքով Արևմուտքի հարձակումների նոր թիրախ. սերբ գրող

Ճնշում գործադրելով Հայ առաքելական եկեղեցու վրա՝ ՀՀ իշխանությունները փորձում են ավարտին հասցնել Հայաստանը ԽՍՀՄ նախկին հանրապետությունների և ՀԱՊԿ-ի հետ միությունից ամբողջությամբ անջատելու նախագիծը․ RT-ին տված հարցազրույցում հայտարարել է սերբ գրող, ռեժիսոր, նախկին քաղաքական գործիչ և ռազմական հրամանատար Դրագոսլավ Բոկանը:

Սերբ գրողը Հայ առաքելական եկեղեցին անվանել է հավաքական Արևմուտքի հարձակումների նոր թիրախ:

«Արևմուտքի համար արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը իրենց հավատարմության երդում չտված պետությունների անկախությունը կատարելապես վնասելու մաս է», – հայտարարել է Բոկանը:

Նրա խոսքով՝ Հայ առաքելական եկեղեցու վրա ճնշումը Արևմուտքի` ինքնիշխան քաղաքականություն պահպանող երկրների թուլացման ռազմավարության մի մասն է։ Նա նաև զուգահեռներ է անցկացրել Ուկրաինայում և Մոլդովայում տիրող իրավիճակի հետ՝ նշելով, որ նմանատիպ ճնշումներ եղել են նաև այնտեղ:

«Հայ առաքելական եկեղեցին գլխավորում է մի խիզախ մարդ, որը գիտակցում է, որ քրիստոնեությունը մարտիրոսական սխրանք է, և այստեղ չեն կարող լինել անարժան փոխզիջումներ, եթե խոսքը վերաբերում է պետական, հոգևոր և պատմական կապերի համադրմանը, ուստի այս արևմտամետ քաղաքականությանը դեմ է հանդես եկել», – ընդգծել է Բոկանը:

Պատերազմի տարիներին Հարավսլավիայում Դրագոսլավ Բոկանը ղեկավարում էր «Բելի Օրլովի» («Սպիտակ արծիվներ») ռազմահայրենասիրական կազմակերպությունը: Նա նաև հայտնի է որպես սերբական վանքերի մասին սերիալի ռեժիսոր։

Ռազմագերիներ