
Ուկրաինան կզինվի ՆԱՏՕ-ի ֆինանսավորմամբ. Թրամփը պարզաբանել է գործարքի մեխանիզմը
ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի միջև կնքված համաձայնագրի շրջանակներում ՆԱՏՕ-ն կվճարի Կիևին Վաշինգտոնի կողմից մատակարարվող զենքի համար. հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք զենք ենք մատակարարում ՆԱՏՕ-ին, և ՆԱՏՕ-ն վճարում է այդ զենքի համար 100%-ով։ Այսպիսով, ուղարկված զենքը գնում է ՆԱՏՕ, այնուհետև ՆԱՏՕ-ն այդ զենքը մատակարարում է Ուկրաինային և վճարում է այդ զենքի համար», – բացատրել է Թրամփը` NBC News-ին տված հարցազրույցում։
Նա հավելել է, որ այս համաձայնագիրը կնքվել է Հյուսիսատլանտյան դաշինքի հունիսին կայացած գագաթնաժողովում։
Թրամփը չի մանրամասնել, թե որ մատակարարումների մասին է խոսքը։