18 Հուլ
2025
36.1° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շվեդհայ համայնքը անընդունելի է համարում Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումը

Շվեդհայ համայնքը անընդունելի է համարում Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումը

Գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումը անընդունելի է, ՀՀ  իշխանության նման գործողությունները խաթարում են ինստիտուտների նկատմամբ վստահությունը և վնասում հայ ժողովրդի միասնությանը. РИА Новости գործակալութանը ասել է Շվեդիայի հայկական ասոցիացիաների միության փոխնախագահ Անահիտ Ասատրյանը։

«Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին, մենք անընդունելի ենք համարում հետապնդել մի մարդու, որը հսկայական ներդրում է ունեցել ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի զարգացման գործում. նրա աջակցությունը դժվարին ժամանակներում և անսասան նվիրվածությունը ազգային արժեքներին արժանի են հարգանքի, այլ ոչ թե քրեական հետապնդման», – գրել է Ասատրյանը՝ ի պատասխան գործակալության հարցմանը։

Ռազմագերիներ