28 Հուլ
2025
31.1° c ԵՐԵՎԱՆ
23.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ժողովրդավարությու՞ն, թե՞ էներգետիկ շահ. ԵՄ-ը խուսափում է Ադրբեջանին հրապարակային քննադատելուց. BBC

Ժողովրդավարությու՞ն, թե՞ էներգետիկ շահ. ԵՄ-ը խուսափում է Ադրբեջանին հրապարակային քննադատելուց. BBC

Եվրամիությանը մեղադրում են քաղաքական գնահատականներում մեղմություն ցուցաբերելու համար՝ Ադրբեջանի գազին մեծապես ապավինելու պատճառով. գրել է BBC-ին: Ինչպես նշվել է, իրավապաշտպան կազմակերպություններն ու եվրոպացի պատգամավորներն ահազանգում են, որ էներգետիկ շահերը սկսում են գերակայել մարդու իրավունքների և ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ։ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո ԵՄ-ը որոշել է նվազեցնել կախվածությունը ռուսական գազից։ Այս քայլը հանգեցրել է նրան, որ Ադրբեջանն արագ վերածվել է նոր ռազմավարական գործընկերոջ։

2022 թվականին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բաքու կատարած այցի ընթացքում Ադրբեջանը հռչակել է որպես «հուսալի էներգետիկ գործընկեր»։ Սակայն այդ ձևակերպումը բուռն արձագանք է առաջացրել՝ հատկապես մարդու իրավունքների խախտումների ֆոնին, որոնք արձանագրվել են վերջին տարիներին։

Իրավապաշտպան խմբերը նշում են, որ Ադրբեջանի իշխանությունները խստացրել են վերահսկողությունը մամուլի և քաղաքացիական հասարակության նկատմամբ։ Ժամանակակից Եվրոպայում հազվադեպ հանդիպող դեպքերից է, երբ ակտիվիստներ, լրագրողներ ու հասարակական գործիչներ կալանավորվում են բացառապես իրենց կարծիքի արտահայտման համար։ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը ռազմական գործողությամբ վերահսկողություն է հաստատել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ՝ հանգեցնելով հայ բնակչության գրեթե ամբողջական տեղահանման։ Չնայած այդ իրադարձությանը՝ ԵՄ-ն զգուշավոր է եղել արձագանքներում։ Քննադատների խոսքով՝ դա պատահական չէ։ «Եվրամիությունը փորձում է պահպանել Ադրբեջանի հետ էներգետիկ հարաբերությունները և, հետևաբար, խուսափում է հրապարակային քննադատությունից», — գործակալության հետ զրույցում նշել է արտաքին քաղաքականության նախկին եվրոպացի դիվանագետներից մեկը։

Եվրոպական խորհրդարանի մի շարք անդամներ հանդես են եկել՝ պահանջելով պատժամիջոցներ Ադրբեջանի իշխանավորների դեմ՝ մարդու իրավունքների կոպիտ խախտումների պատճառով։ Սակայն ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներն, ընդհանուր առմամբ, խուսափել են նման քայլերից։ Լրացուցիչ մտահոգություն է առաջացնում այն, որ Ադրբեջանից ներկրվող գազի մի մասն իրականում կարող է լինել ռուսական ծագման։ Իրավապաշտպանները զգուշացնում են՝ այս ամենը ԵՄ-ին կանգնեցնում է բարոյական երկընտրանքի առաջ․ Ժամանակն է որոշելու՝ արդյո՞ք գերակա է էներգետիկ շահը, թե՞ ժողովրդավարության սկզբունքները։

Ռազմագերիներ