
Թրամփը հիասթափված է ԵՄ-ի հետ առևտրային բանակցություններում թափի պակասից. Politico
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափված է ԵՄ-ի հետ առևտրային բանակցություններում թափի պակասից, այդ իսկ պատճառով՝ ստիպված է եղել նամակ ուղարկել եվրոպացիներին, որում հստակեցրել է, որ ԵՄ-ը լուրջ ռիսկի է դիմում, եթե նրանք իրականում չնստեն բանակցությունների սեղանի շուրջ․ գրել է Politico-ն՝ հղում անելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյային։
Վերջինիս խոսքով՝ առաջին 13 վիրտուալ և դեմ առ դեմ բանակցային հանդիպումների ժամանակ ԵՄ-ն ԱՄՆ-ին առևտրային հարցերի վերաբերյալ ոչ մի առաջարկ չի արել։
«Նախագահը լիովին հիասթափված էր թափի պակասից, նրանք իրականում հանդիպում և խոսում էին, բայց ոչինչ չէին անում։ Հետո նա նամակ ուղարկեց, և ամեն ինչ փոխվեց. նրանք հասկացան, որ նա լուրջ է, նրանք հասկացան, որ լուրջ ռիսկի են դիմում, եթե չնստեն բանակցությունների սեղանի շուրջ», – հրատարակությունը մեջբերել է իր զրուցակցին։
Հուլիսի 27-ին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առևտրային համաձայնության եկան, որի համաձայն՝ ԵՄ-ից ԱՄՆ արտահանվող գրեթե բոլոր ապրանքները այժմ կենթարկվեն 15% սակագնային դրույքաչափերի։ Համաձայնագիրը չի ներառում պողպատի և ալյումինի վրա ԱՄՆ-ի 50% մաքսատուրքերի վերացումը, սակայն դրանք կարող են նվազեցվել հետագա բանակցությունների միջոցով։