05 Օգս
2025
32.2° c ԵՐԵՎԱՆ
23.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բրազիլիայի նախկին նախագահի նկատմամբ տնային կալանք են կիրառել լրագրողների հետ շփման պատճառով

Բրազիլիայի նախկին նախագահի նկատմամբ տնային կալանք են կիրառել լրագրողների հետ շփման պատճառով

Բրազիլիայի Գերագույն դատարանի դատավոր Ալեքսանդր դե Մորայիսը տնային կալանքի է ենթարկել երկրի նախկին նախագահ (2019-2022) Ժաիր Բոլսոնարոյին։

Ինչպես գրում է բրազիլական Folha de S.Paulo թերթը, նախկին նախագահը տնային կալանքի է ենթարկվել լրագրողների հետ շփման վերաբերյալ դատարանի արգելքը խախտելու համար. դատարանի որոշման ընդունումից երեք ժամ անց Բոլսոնարոն հարցազրույցներ է տվել մի քանի լրագրողների։

Դատարանը նաև արգելել է Բոլսոնարոյին ցանկացած շփում՝ բացառությամբ փաստաբանների և քաղաքական գործչի գործով քննությունը շարունակող անձանց հետ հանդիպումների։

Բոլսոնարոյին կասկածում են պետության ներկայիս ղեկավար Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի դեմ դավադրության մեջ։

Ռազմագերիներ