13 Օգս
2025
24.3° c ԵՐԵՎԱՆ
14.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայկական կողմը լուրջ զիջումներ է կատարել Բաքվին․ ռուսական մամուլի ամփոփում

Հայկական կողմը լուրջ զիջումներ է կատարել Բաքվին․ ռուսական մամուլի ամփոփում

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև համաձայնագրի յոթերորդ հոդվածը, որը պարտավորեցնում է Երևանին և Բաքվին չտեղակայել երրորդ կողմի ուժեր իրենց սահմանների երկայնքով, կարևոր նշանակություն կունենա Հարավային Կովկասում նոր իրականության ձևավորման համար․ գրել է Коммерсант-ը։ Ինչպես նշվել է, գործնական առումով, փաստաթղթի այս դրույթը, մասնավորապես, նշանակում է, որ, այսպես կոչված, ԵՄ դիտորդները, որոնց առաքելությունը, չնայած Մոսկվայի և Բաքվի առարկություններին, տեղակայվել է տարածաշրջանում վերջին տարիներին՝ Երևանի և Բրյուսելի միջև ակտիվ մերձեցման շրջանում, այժմ ստիպված կլինեն լքել Հայաստանի սահմանամերձ շրջանները։ Միևնույն ժամանակ, համաձայնվելով խաղաղության պայմանագրի յոթերորդ հոդվածի պայմաններին, հայկական կողմը լուրջ զիջումներ է կատարել Բաքվին։

Արդյունքում՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրն, ըստ երևույթին, կարող է չեղյալ համարել կամ առնվազն բարդացնել արևմտյան ռազմավարագետների նախորդ ծրագրերը՝ Հայաստանն ինտեգրել եվրաատլանտյան կառույցներին՝ դրա վրա բացելով իրենց «անվտանգության հովանոցը»։

РБК-ն գրել է, որ «Թրամփի երթուղին՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) նախագիծը, որը նախատեված է վաշինգտոնյան համաձայնագրով, ավելի շատ համապատասխանում է թյուրքալեզու երկրների, առաջին հերթին՝ Ադրբեջանի և Թուրքիայի շահերին։ Ըստ Կովկասի հարցերով փորձագետ Վադիմ Մուխանովի՝ Հայաստանը, լինելով պարտվող կողմ, ստիպված է զիջումների գնալ և այս երթուղու նախաձեռնողը չէ։ Նրա խոսքով՝ հիմա խոսքը հաղորդակցությունների ապաշրջափակման երաշխավորի փոփոխության մասին է․ եթե նախկինում անմիջական կատարողը պետք է լիներ Ռուսաստանի ԱԴԾ սահմանային վարչությունը, ապա այժմ դա կանի որոշակի ամերիկյան մասնավոր ընկերություն։ ՌԴ կառավարությանը կից Ֆինանսական համալսարանի դոցենտ և Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը РИА Новости-ի հետ զրույցում ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շահագրգռվածությունը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում կայանում է Հարավային Կովկասի լոգիստիկան վերահսկելու նրա ցանկության մեջ։

«Վաշինգտոնի շահագրգռվածությունը միայն 30-ամյա վեճի լուծումը չէ։ Նախևառաջ, Զանգեզուրի նկատմամբ վերահսկողությունն ապահովում է տարածաշրջանային ողջ լոգիստիկայի նկատմամբ վերահսկողությունը և ազդում է ոչ միայն Անդրկովկասի, այլև՝ Իրանի և Չինաստանի շահերի վրա։ Սա «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախագծի երթուղիներից մեկն է», – նշել է Մարտինովը։ Նրա կարծիքով՝ Թրամփը «գայթակղել է ստորագրողներին նախաստորագրել համաձայնագիրը PR էֆեկտի համար»։

«Եթե բաց թողնենք Վաշինգտոնում տեղի ունեցած իրադարձության PR էֆեկտn, ապա խաղաղության համաձայնագրի այս տեքստը մշակվել է վերջին մեկ տարվա ընթացքում՝ միջնորդների, Մինսկի խմբի նախկին անդամների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և այլոց ակտիվ աջակցությամբ», – նշել է փորձագետը։ Մարտինովը հավելել է, որ պատահում է նաև, որ նախաստորագրված համաձայնագրերը չեն ստորագրվում։ 

 

Ռազմագերիներ