13 Օգս
2025
26.1° c ԵՐԵՎԱՆ
19.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Զանգեզուրի միջանցքը» ստանալուց հետո անցնում են հաջորդ կետին՝ 102-րդ ռազմաբազայի հեռացմանը. «Մայր Հայաստանը» դատապարտում է ռազմաբազայի դեմ սադրիչ գործողությունները

«Զանգեզուրի միջանցքը» ստանալուց հետո անցնում են հաջորդ կետին՝ 102-րդ ռազմաբազայի հեռացմանը. «Մայր Հայաստանը» դատապարտում է ռազմաբազայի դեմ սադրիչ գործողությունները

Այսպես կոչված՝ արևմտամետները հայտարարել են, որ ակցիա են պատրաստվում իրականացնել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի դեմ։ Այլ իշխանության պարագայում նման հակահայկական ուժերի և թուրքական 5–րդ շարասյան գոյությունը մեր քաղաքական դաշտում անհնար կլիներ․ այս մասին  հայտարարել է «Մայր Հայաստան» շարժում։

«Սակայն օրվա իշխանության պարագայում այս ամենը, հայտնի պատճառներով, ոչ միայն հանդուրժվում է, այլ նաև փաստացի խրախուսվում: Արցախը գրավելուց, Սյունիքի տարածքը վիճելի դարձնելուց, «Զանգեզուրի միջանցքը» ստանալուց հետո մեր հակառակորդներն անցնում են հաջորդ կետին՝ 102-րդ ռազմաբազայի հեռացման գործընթացին, որից հետո Հայաստանի լիակատար հանձնումը Թուրքիային և Ադրբեջանին կդառնա ընդամենը տեխնիկայի հարց:

«Մայր Հայաստանը» խստորեն դատապարտում է ՀՀ անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ հանդիսացող ռուսական ռազմաբազայի դեմ սադրիչ գործողությունները։ Ողբերգական կլինի, որ մեր հանրությունը հանդուրժի իր դեմ իրականացվող այս քայլը: Կրկնակի ողբերգություն է, որ ցեղասպանություն տեսած ժողովրդի հետ փորձում են կրկնել այն, ինչ կատարվեց 110 տարի առաջ: Գյումրիի քաղաքապետարանը, համապատասխան ուժային կառույցները պետք է օրենքով սահմանված կարգով կանխեն ռուսական ռազմաբազայի և վերջին հաշվով՝ Հայաստանի Հանրապետության շահերի դեմ իրականացվող այդ թշնամահաճո ակցիայի կայացումը։ «Մայր Հայաստանն» իր բոլոր հնարավորություններով պաշտպանելու է Հայաստանի Հանրապետության շահերը», -ասվում է հայտարարության մեջ։

Ռազմագերիներ