20 Օգս
2025
29.2° c ԵՐԵՎԱՆ
14.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրոպական երկրների առաջնորդները պատրաստվում են մեկնել Վաշինգտոն՝ մասնակցելու Թրամփ-Զելենսկի հանդիպմանը

Եվրոպական երկրների առաջնորդները պատրաստվում են մեկնել Վաշինգտոն՝ մասնակցելու Թրամփ-Զելենսկի հանդիպմանը

Եվրոպական մի շարք պետությունների առաջնորդներ երկուշաբթի կմեկնեն Վաշինգտոն՝ մասնակցելու Թրամփ-Զելենսկի հանդիպմանը. փոխանցում են եվրոպական լրատվամիջոցները՝ հղում անելով պաշտոնական հայտարարություններին:

Գերմանիայի կառավարության հայտարարության համաձայն՝ կանցլեր Ֆրիդրիխ Մերցը եվրոպացի այլ առաջնորդների հետ կմեկնի Վաշինգտոն՝ քննարկելու ուկրաինական ճգնաժամը և աջակցությունն Ուկրաինային.

«Ի թիվս այլ հարցերի՝ կքննարկվեն անվտանգային երաշխիքները, տարածքային հարցը և Ուկրաինային աջակցության շարունակականությունը՝ պաշտպանելու այն ռուսական ագրեսիայից. սա ներառում է պատժամիջոցների ճնշման պահպանումը», – հայտնել է Գերմանիայի կառավարությունը։

Հայտնի է նաև Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի մասնակցության մասին:

Ելիսեյան պալատը ևս հաստատել է, որ նախագահ Էմանյուել Մակրոնը Զելենսկիի հետ կմեկնի Վաշինգտոն: Ինչպես հայտնել են Իտալիայի վարչապետի գրասենյակից, այնտեղ կմեկնի նաև Ջորջա Մելոնին:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ևս նախատեսում է մասնակցել Թրամփ-Զելենսկի հանդիպմանը. հայտնել են Միացյալ Թագավորության կառավարությունից:

Բացի այդ՝ հանդիպմանը մասնակցելու մասին է հայտնել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը.

«Նախագահ Զելենսկիի խնդրանքով վաղը կմիանամ նախագահ Թրամփի և եվրոպացի առաջնորդների հանդիպմանը Սպիտակ տանը», – գրել է նա X սոցցանցի իր էջում:

Ռազմագերիներ