19 Օգս
2025
36.2° c ԵՐԵՎԱՆ
27.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վազգեն Գալստանյանը 1995 թվականին մահացել է, ես Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն եմ.  Բագրատ սրբազան

Վազգեն Գալստանյանը 1995 թվականին մահացել է, ես Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն եմ. Բագրատ սրբազան

«Վազգեն Գալստանյանը 1995 թվականին մահացել է, ես Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն եմ։ Գիտեմ դատական կարգը, բայց իմ առաջարկն ու հորդորն է՝ ինձ Վազգեն Գալստանյան չդիմել, այսօր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և 17 այլ անձանց գործով առաջին դատական նիստի ժամանակ դատավորի դիմելով ասաց Բագրատ Սրբազանը, հավելելով, որ հասկանում է, որ դատարանը կարող է պատճառաբանել, թե դա քաղաքացիական դիմում է, բայց ինքը 1995 թվականից Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է:

Այնուհետև դատավորը հարցրեց՝ ամուսնացա՞ծ է, Բագրատ սրբազանը ի պատասխան ասաց. «Վստահաբար, երեխաներ էլ չունեմ»։

Հիշեցնեմ, Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում մեկնարկել է «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական առաջին նիստը։

Նախնական դատալսումների ընթացքում, ըստ ամենայնի, քննության առարկա կդարձվի նաև խափանման միջոցների հարցը։

Ռազմագերիներ