21 Հոտ
2024
13° c ԵՐԵՎԱՆ
8.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուսանողը կարևոր գործի է լծված․ Բագրատ Սրբազան

Ուսանողը կարևոր գործի է լծված․ Բագրատ Սրբազան

Ուսանողներ ջան, դուք ևս մեկ անգամ փաստում եք, որ ճնշելը, խաբելը, բարի վարքը չգնահատելը ձեզ համար արժեք չունի։ Դուք ունեք մեկ արժեք՝ Հայրենիք ու Աստված։ Այսօր ԵՊՀ բակում ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
 
«Այսօր հավաքված են ԵՊՀ-ի իմ սիրելի ուսանողները, որոնց, ճիշտ է, չեմ դասավանում, բայց շատ սիրում եմ։ Սիրելի ուսանողներ, մեկ վայրկյան անգամ չկասկածեք, որ ճշմարտության համար եք պայքարում։ Դուք լծված եք կարևոր գործի, հավատացած եղեք։ Մենք, այսքան պարտություն անցնելով, հաղթանակի ձգտում ունենք։ Ճշմարտությունը ձեր մեջ է և, ահավասիկ, այսօր փորձում ենք ստեղծել այդ իրավիճակը։ Սիրելի՛ ուսանողներ, դուք պետք է շարունակեք լինել լավագույնը, այնպես, ինչպես կաք։ Մենք պետք է ապրենք ու գործենք մեր հայրերի նախանշած հետքերով։ Մենք պետք է առանց խտրականության, լինենք լավագույնը, ոչ թե երկրի ներսում, այլ ամբողջ աշխարհում»,- ասել է Բագրատ Սրբազանը։

Դիմելով ուսանողներին՝ Սրբազանը նրանց խնդրել է առանց ագրեսիայի շփվել մարդկանց հետ ու հաշտության եզրեր գտնել։ Հակառակ դեպքում թշնամությունը, ատելությունն է պատելու նրանց՝ ընդգծել է Բագրատ արքեպիսկոպոսը։

Հիշեցնենք՝ երեկ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը բարձրաձայնել է մամուլում շրջանառվող լուրը, հարցնելով ԵՊՀ դասախոսապրոֆեսորական կառույցին, արդյոք ճիշտ է լուրը, թե ԵՊՀ-ն խոչընդոտում է ուսանողների՝ դասադուլին միանալուն։ Պրոռեկտորը հերքել է լուրն ու վերադարձել ԵՊՀ շենք։