17 Հուն
2025
-2.7° c ԵՐԵՎԱՆ
3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շարժման դեմ են խոսում քաղաքական ռեժիմը, Անկարան և Բաքուն․ Արմեն Մանվելյան

Շարժման դեմ են խոսում քաղաքական ռեժիմը, Անկարան և Բաքուն․ Արմեն Մանվելյան

Առաջին անգամ Հայաստանում կա մի շարժում, որն ունի ընգծված առաջնորդ։ Սա ամենակարևոր հանգամանքներից մեկն է, նախկինում այս առաջնորդության պրոբլեմատիկան միշտ խնդիր է եղել, որ շարժումը հետագայում զարգանա.  ասել է անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը։

«Այսօր կասկած չկա, որ նա մեր վստահությունը, սերն ու հարգանքն է վայելում, սա էլ է կարևոր հանգամանք։ Շատ կարևոր է, որ ինքը վերկուսակցական անձ է, ավելի հետաքրքիր է, որ հոգևորական է։ Դատել այս շարժումը նախորդների նման, նշանակում է, որ մարդիկ չեն հասնականում, թե ինչու է այս շարժումը մեծ ոգևորություն առաջացրել, որովհետև կա մեծ հավատ, որ այն հաղթանակով է ավարտվելու։ Մարդիկ գիտակցում են, որ խնդիրը գոյատևմանն է վերաբերվում, այսինքն, եթե այս իշխանությունը շարունակի մնալ իշխանության, ապա Հայաստանից տարածքներ հանձնելը, զինանշան փոխելը, Հայաստանի ներսում ահեստական կերխով անկլավներ ստեղծելը երբեք չի դադարի»,-ասել է նա։

 Փորձագետի խոսքով՝ այս շարժման դեմ, բացի գործող քաղաքական ռեժիմից, խոսում է նաև Անկարան ու Բաքուն։

«Ադրբեջանական մամուլը նայեք, թե՛ Հայ Առաքելական եկեղեցու դեմ ինչ վայրահաչություն է սկսվել, նայեք վերջին հայտարարությունները, որտեղ ասվում է, թե Անկարայի ԱԳ նախարարությունն ու Թուրքիայի վարչապետը ոնց են աջակցում գործող քաղաքական ռեժիմի պարագլխին։ Սա խոսում է այն մասին, որ գործող քաղաքական ռեժիմը համագործակցում է Անկարայի ու Բաքվի շահերի համար։ Թշնամու քաղաքական շահերը պաշտպանող ռեժիմը այսպես, թե այնպես պիտի հեռացվի։ Շատ լավ է, որ այս գործին առաջին անգալ լծվել է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին»,-ասել է նա։

«Իմաստ չունի սպասել իդեալական շարժման, որ բոլոր հարցերի պատասխանը կունենա, խնդիրներ շատ կան, հարցեր կան, որոնք հարցեր են պահանջում, բայց ինչպես Սրբազանն է ասում՝ բոլոր հարցերին պատասխաններ տրվելու են, համբերություն է պետք։ Եկեք ընդունենք մի փաստ, որ մենք չենք գտնվում սովորական իրավիճակում, սա քաղաքական շարժում չէ, որը քաղաքական լուծումներ է պահանջում։ Եկեք փաստենք այն հանգամանքը, որ գործող իշխանական ռեժիմը թե՛ օրենքները, թե՛ սահմանադրությունը խախտել է»,-ասել է փորձագետը։