Պետք է ձևավորվի ժամանակավոր կառավարություն, անցկացվեն արտահերթ ընտրություններ․ Մեսրոպ Առաքելյան
Մեր կուսակցության ու Սրբազանի երեկվա հանդիպումը պաշտնական բնույթ էր կրում, քանի որ Սրբազանը նախաձեռնել է հանդիպում քաղաքական տարբեր ուժերի հետ․ ABC media-ի հետ զրույցում ասել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
«Գաղտնիք չէ, որ շարժման առաջին իսկ օրերից հանդիպումներ ու շփումներ եղել են: Հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել գործընթացների վերաբերյալ: Սրբազանի կոզմից քայլ է արվում քաղաքական խոհեմություն ձևավորել բոլոր ուժերի միջև, որը մենք կարևոր ենք համարում ընդհանուր կոնսենսուսի համար»,-ասել է Առաքելյանը:
Նրա խոսքով՝ իրենք այս համաժողովրդավական շարժման լուծումը տեսնում են արտահերթ ընտրությունների գնալու ճանապարհով: «Պետք է ձևավորվի ժամանակավոր Կառավարություն, և արտահերթ ընտրությունների արդյունքում այն քաղաքական ուժերը, որոնք կստանան ժողովրդի վստահությունը, կձևավորեն իշխանություն»,-ասել է Առաքելյանը: