
Պաղեստինի նախագահը կայցելի Ռուսաստան
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը օգոստոսի կեսերին կայցելի Ռուսաստան․ այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը, գրում է РИА Новости-ն։
«Շուտով օգոստոսի կեսերին, նույնիսկ մի փոքր ավելի վաղ», – ասել է Բոգդանովը լրագրողներին:
Գործակալությունը, հղում անելով իր դիվանագիտական աղբկյուրին, գրում է, որ Աբբասի այցը Ռուսաստան նախատեսված է օգոստոսի 12-14-ին, օգոստոսի 13-ին նա ակնկալում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։