Ըստ ՀՀ քաղաքացների՝ նոր սահմանն Ադրբեջանի համար շահեկան դիրքերից հարվածելու հնարավորություն կստեղծի․ Известия
Այս ամիս Հայաստանի խորհրդարանում կքննարկվի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի մասին օրինագծի վավերացման հարցը։ Այս մասին «Известия»-ին հայտնել է Ազգային ժողովի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը։
Կանոնակարգը կազմված է հայերենով, ադրբեջաներեովն և ռուսերենով և պետք է վավերացվի նաև Ադրբեջանի կողմից։ Այն ներառում է հիմնական կետերը, որոնց վրա հիմնվելու են սահմանազատման հետագա աշխատանքները:
Այդուհանդերձ, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի մասին օրինագծի քննարկումը խորհրդարանում չպետք է դիտարկել որպես խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված արմատական քայլ, կարծում են «Известия»-ի հետ զրուցած փորձագետները։
«Սա կարելի է համարել դրական քայլ և հստակ ազդանշան Հայաստանի տարածքից, որ նա պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել։ Բայց խնդիրն այն է, որ հնարավոր խաղաղության պայմանագիրը ներառում է ավելի ծավալուն համաձայնագիր և ասպեկտներ», – նշել է կովկասյան հարցերով փորձագետ Վադիմ Մուխանովը։
Միաժամանակ, Ադրբեջանի հետ սահմանազատման հարցն ուղեկցվում է Հայաստանի քաղաքացիական հասարակության զանգվածային և ինքնաբուխ բողոքներով։ Մարդիկ մտավախություն ունեն նաև, որ նոր սահմանը հաջորդ ռազմական հակամարտության ժամանակ շահեկան դիրքերից հարվածելու հնարավորություն կստեղծի։ Ցուցարարները պահանջում են դադարեցնել սահմանազատման և Ադրբեջանին սահմանամերձ տարածքների փոխանցման գործընթացը։ Իսկ բողոքները կշարունակվեն, կարծում է Կովկասյան հիմնախնդիրների և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի փորձագետ Նիկոլայ Սիլաևը։ Նրա խոսքով, եթե բողոքի ցույցերը չնչին լինեն, իշխանությունները դրանք անտեսելու են, իսկ լայնածավալները կցրվեն։